Արցախյան կողմը և համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջման. Վիտալի Բալասանյան

13:12     28 հունվարի, 2019

Արցախյան կողմը և համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց, այսօր եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Մենք ժամանակին այդ զիջումներն արել ենք։ Հայաստանն է այդ զիջումներն արել։ Երբ Ադրբեջանի վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանաձև էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում հարձակվողական գործողություններից՝ թաքցնելու որևէ բան չկա։ Իսկ ադրբեջանական կողմն իր զորքն երկու ամսում վերադասավորում էր, զինտեխնիկան բերում էր և սկսում էր հարձակվողական մարտերը 2016-ին», - aysor.am-ի փոխանցմամբ՝ նշել է Բալասանյանը։


© armedia.am