«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 11 մարդ. Էմանուել Մակրոն

19:31     28 հունվարի, 2019

Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ճգնաժամի մեկնարկից ի վեր մահացել է տասնմեկ մարդ»,- հայտարարել է նա: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ զոհերից և ոչ մեկը չի եղել իրավապահների գործողությունների հետևանքով:  

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բենզինի թանկացումներից հետո նոյեմբերի 17-ից սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով: Անցյալ շաբաթ օրը՝ հունվարի 26-ին տեղի է ունեցել թվով 11-րդ բողոքի ակցիան:


© armedia.am