Թրամփին թույլատրել են ամենամյա ելույթով հանդես գալ Կոնգրեսում

10:55     29 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ երկրի դրության մասին Կոնգրեսում ամենամյա ելույթի հրավերը: Այս մասին ասվում է Փելոսիին հղված Թրամփի պաշտոնական նամակում, որը տարածել է Սպիտակ տունը:

Ուղերձի օրը նշված է փետրվարի 5-ը:

Հիշեցնենք, Փելոսին հրաժարվել էր ավանդական ուղերձի օր նշանակել հունվարի 29-ին` մինչև բյուջետային ճգնաժամի ավարտը:

Հունվարի 26-ին, Թրամփը համաձայնել է դեմոկրատների պահանջի հետ և օրինագիծ է ստորագրել բյուջետային միջոցներ հատկացնելու ու կառավարության ֆինանսավորումը մինչև փետրվարի 15-ը վերականգնելու մասին:


© armedia.am