Բոլթոնն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

10:35     30 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, հայտնում է News.am-ը:

«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բոլթոնը իր Twitter-յան էջում:


© armedia.am