ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կոնսենսուսի նրբությունների մասին

18:46     30 հունվարի, 2019

Միջազգային հանրությունն ունի կոնսենսուս ղարաբաղյան հակամարտության ոչ ուժային կարգավորման շուրջ, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, փոխանցում Новости-Армения-ն։ 

«Առանց բացառության բոլոր երկրները` եռյակի հիմնական մասնակիցները (միջնորդները, խմբգր.)` ՌԴ–ն, ԱՄՆ–ն, ԵՄ–ն, համակարծիք են, որ կատեգորիկ կերպով պետք է բացառվեն ուժային սցենարները», – ասաց նա Ռուս–հայկական սլավոնական համալսարանում Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման արարությունից հետո։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման շնորհիվ վերջին ամիսներին հաստատվել է հարաբերական անդորր, «և բնորոշ է դարձել մթնոլորտի կանխատեսելիությունը»։

«Առջևում նոր հանդիպումներ են, որքան հասկանում եմ, այդ հանդիպումներն անցկացվելու են տարբեր մակարդակներում, ինչպես երկու երկրների ԱԳ նախարարների, այնպես էլ առաջնորդների մակարդակում։ Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի հանգեցնեն իրական արդյունքների և առաջխաղացման։ Հիմա չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ լինի կանխատեսելի և հանդարտ», – ասաց Կարասինը։


© armedia.am