Աշխատանքի հայտարարություն. պահանջվում է կայքի անգլերեն տարբերակի համակարգող

15:24     30 հունվարի, 2019

«Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունն աշխատանքի է հրավիրում կայքի անգլերեն տարբերակի համակարգող:

Անգլերեն տարբերակի համակարգողի պարտականությունների մեջ մտնում է` կայքի անգլերեն տարբերակի լրահոսի ապահովումը, տեղեկատվական և վերլուծական նյութերի պատրաստումը, լուրերի, նյութերի թարգամանությունը՝ հայերենից անգլերեն և հակառակը, անգլերեն նյութերի խմբագրումը:

Հաստիքի համար առաջադրվող պարտադիր պայմանները.

  • անգլերենի գերազանց իմացություն (լեզվի կրողի մակարդակի),
  • բարձրագույն կրթություն միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, արևելագիտության, միջազգային տնտեսագիտության, լրագրության ոլորտներում,
  • վերլուծական մտածողություն:

Առավելություն կդիտվի նաև աշխատանքի փորձը լրատվական և/կամ վերլուծական ոլորտներում: Կարևորվում են նաև թիմում աշխատելու ունակությունը, սթրեսակայունությունը, հաղորդակցության բարձր ունակությունները:

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակներն մինչև փետրվարի 5-ը ներառյալ ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ փաստաթղթային  փուլի ավարտից հետո պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


© armedia.am