Կանադան կրճատում է Կուբայում իր դեսպանության աշխատակազմի կեսը

09:02     31 հունվարի, 2019

Կանադան իր ևս մեկ դիվանագետի հանելուկային հիվանդության պատճառով կրճատում է Կուբայում իր դեսպանության աշխատակազմի կեսը, փոխանցում է AP-ն։

Կանադան հաստատել է, որ 2017թ․ սկզբից Կուբայում իր դեսպանության աշխատակիցներից 14-ը առողջության հետ կապված հանելուկային խնդիրներ է ունեցել։ Ավելի վաղ տարօրինակ ախտանշաններ էին հայտնաբերվել Կուբայում ամերիկյան դեսպանության 26 աշխատակիցների մոտ։

Հավանայում գործող դեսպանությունում նախկինի պես կլինի դեսպանը, և հասանելի կլինեն բոլոր հյուպատոսական ծառայությունները։


© armedia.am