ԻՊ-ն մեկ տարում կարող է հետ նվաճել Սիրիան. Պենտագոն

10:23     1 փետրվարի, 2019

Պենտագոնում կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մեկ տարուց քիչ ժամանակահատվածում կարող են հետ նվաճել Սիրիան: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում նշել են, որ ԻՊ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է վերադարձնել Սիրիայի նկատմամբ վերահսկողությունը, եթե խմբավորումը չենթարկվի ռազմական ճնշման:

Գերատեսչությունում ընդգծել են, որ որ «Իսլամական պետության» գրոհայինները ձգտում են ֆիզիկապես վերականգնել խալիֆայությունը:


© armedia.am