Լիբանանի նոր կառավարությունում երկու հայ նախարար է նշանակվել

11:31     1 փետրվարի, 2019

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է նոր կառավարության կազմը, որը ձևավորելու գործընթացը տևել է մոտ 8 ամիս:

Կառավարությունը գլխավորել է Սաադ Հարիրին. սա նրա երրորդ ժամկետն է այս պաշտոնում: ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Ջեբրան Բասիլը:

Կառավարությունում ներառվել են Լիբանանին հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այն արտահայտնում է նաև անցած ընտրությունների արդյունքում շիական «Հզբոլլահ» շարժման կողմնակիցների դիրքերի ուժեղացումը:

Կառավարության կազմում առաջին անգամ ներառվել է 4 կին, որոնցից մեկը կգլխավորի ներքին գործերի նախարարությունը:

Նշենք, որ Լիբանանի նոր կառավարությունում պոտֆելներ են ստացել նաև ազգությամբ հայ գործիչներ: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Ավետիս Գուիդանյանը վերանշանակվել է զբոսաշրջության նախարարի պաշտոնում, իսկ «Լիբանանյան ուժերի» ներկայացուցիչ Ռիչարդ Կույումջյանը նշանակվել է սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:

 


© armedia.am