Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար

12:55     1 փետրվարի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Ավետ Ադոնցը:

Նշանակման մասին համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

Ավետ Ադոնցը  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բելգիայի Թագավարությունում,  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, Նիդեռլանդների Թագավարությունում և Իսպանիայի Թագավորությունում:


© armedia.am