Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը

16:03     1 փետրվարի, 2019

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով է ընդունել Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչել են երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:

Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ:


© armedia.am