Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

18:58     1 փետրվարի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների ևՍտեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ և համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am