Էրդողան-Պուտին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին

11:20     4 փետրվարի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ բանակցությունները տեղի կունենան Սոչիում փետրվարի 14-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով TRT հեռուստաալիքին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նույն օրը Սոչիում կանցկացվի Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների հերթական գագաթաժողովը:


© armedia.am