Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում է Թբիլիսի

16:57     4 փետրվարի, 2019

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում պատգամավորները կարևոր հարցերի թվում կլսեն Վրաստանի նախագահի տարեկան զեկույցը երկրի դրության վերաբերյալ: 
Բացի այդ, հաշվի առնելով նոր կանոնադրությունը, խորհրդարանի նախագահն առաջին անգամ կներկայացնի իր գործունեության ամենամյա հաշվետությունը:


© armedia.am