Ուզում եմ հետևել Իրանին. Թրամփը նշել է Իրաքում ամերիկյան զորքերը պահելու նպատակը

19:07     4 փետրվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է պահպանել Իրաքում ամերիկյան զորքերը՝ Իրանին հետևելու և վերջինիս վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հացազրույցի ժամանակ։

«Ես ուզում եմ հետևել Իրանին», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքերով` այդպիսով ԱՄՆ-ն կկարողանան կանխատեսել Մերձավոր Արևելքում խնդիրները․ «եթե խնդիրներ առաջանան կամ որևէ մեկը ցանկանա միջուկային զենք մշակել», Վաշինգտոնում դրա մասին առաջինը կիմանան:

Միևնույն ժամանակ Թրամփը խոստովանել է, որ ամերիկյան զորքերն Իրաք ուղարկելը սխալ էր:


© armedia.am