Դավիթ Տոնոյանը շնորհակալական նամակ է հղել զինվորների համար բրդյա գուլպաներ գործող Ժանետա Անանիկյանին

12:09     5 փետրվարի, 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալական նամակ է ուղարկել զինվորների համար հարյուրավոր զույգերով բրդյա գուլպաներ գործող Ժանետա Անանիկյանին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շնորհակալ ենք Ձեզ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության և ընդհանրապես հայոց բանակի նկատմամբ Ձեր հոգածու ուշադրության համար։ Հայրենիքի պաշտպաններին բրդյա գուլպաներ և ձեռագործներ նվիրելու Ձեր նախաձեռնությունը օգտակար, պարտավորեցնող և պարզապես ուսանելի է»,- ասված է նամակում։


© armedia.am