ԵՄ-ն Վենեսուելայում ռազմական միջամտությունը հնարավոր չի համարում

22:30     4 փետրվարի, 2019

Եվրամիությունը և, մասնավորապես, Իսպանիան Վենեսուելայում ճգնաժամի լուծման ռազմական միջամտությունը հնարավոր չեն համարում: Այս մասին հայտարարել է  Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը:

«Մեր՝ ԵՄ-ի և մասնավորապես, Իսպանիայի համար, ռազմական ներխուժումը բացառված է, մենք ոչ մի դեպքում չէինք աջակցի դրան»,- Բրյուսելում, որտեղ ընթանում են ԵՄ-ի և Արաբական պետությունների լիգայի խորհրդակցությունները, լրագրողներին ասել է Բորելը:


© armedia.am