Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում պատերազմներին

09:02     5 փետրվարի, 2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական թերակղզի իր այցի ընթացքում կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում պատերազմներին՝ փոխանցում է AFP-ը։

Իր ուղերձում Պապն ընդգծել է արդարության, քաղաքացիների իրավունքների հավասարության, բոլոր տեսակի պատերազմների դադարեցման անհրաժեշտությունն, այդ թվում՝ Եմենում։ Նրա խոսքերով` բոլոր կրոնական առաջնորդները «պարտավոր են մերժել պատերազմը»։ «Ես նկատի ունեմ, մասնավորապես, Եմենը, Սիրիան, Իրաքը և Լիբիան»,- ասել է նա միջդավանանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են շեյխ Ահմեդը և ԱՄԷ-ի առաջնորդները։

Պապը եռօրյա պատմական այցով գտնվում է ԱՄԷ-ում։

Վաղը նա ծրագրում է հանդիպում անցկացնել մուսուլմանական երկրի 135 000 կաթոլիկների հետ, որը կդառնա Պարսից ծոցի երկրի խոշորագույն հանրային միջոցառումը։


© armedia.am