Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նախատեսված է ընթացիկ տարվա փետրվարի վերջին. ԱԳՆ

17:14     5 փետրվարի, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նախատեսված է ընթացիկ տարվա փետրվարի վերջին։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը, այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նա դեռ չի կարող ներկայացնել օրակարգի մանրամասները, բայց այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ինչը բնորոշ է բարեկամական երկու երկրներին։


© armedia.am