ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Սիրիայի և նրա դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

13:53     6 փետրվարի, 2019

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» օրինագիծը, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում Սիրիայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով C-SPAN հեռուստաալիքին:

Օրինագծին հավանություն են տվել Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները: Կողմ է քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 23-ը: Այժմ այն պետք է հաստատի նաև Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ:

Դեմոկրատներն արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում հավանություն տալ նախագծին: Ավելին՝ նրանք նշել են, որ անգամ չեն էլ պատրաստվում դիտարկել այն, համենայն դեպս, ներկայիս ձևով:


© armedia.am