Լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին կայցելի Հայաստան։
Այս մասին հաղորդվում է K1 ֆեդերացիայի Facebook–յան էջում, հայտնում է Newsarmenia-ն։
«Լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին ժամանելու է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի փետրվարի 24-ին Երևանում` Միկա մարզական համալիրում կայանալիք MIX FIGHT40 մրցաշարին», – նշվում է հաղորդագրության մեջ։