Չավուշօղլուն Էջմիածնին կոչ է արել համբերատար լինել

18:04     6 փետրվարի, 2019

Պոլսո հայոց պատրիարքարանը հաստատել է Վատիկանում Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արք. Խաժակ Բարսամյանի,  Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանի և Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրները։

«Մոտ մեկ ժամ տևած անկեղծ երկխոսության ժամանակ պարոն նախարարը նշեց, որ հետամուտ է պատրիարքի ընտրության հետ կապված զարգացումներին՝  կոչ անելով լուծմանը հասնելու համար համբերատար լինել»,– նշվել է հայտարարության մեջ։


© armedia.am