Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցների չեղարկման մասին

19:29     6 փետրվարի, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի հանդեպ 2015 թվականին սահմանված  մի շարք սամանափակող միջոցառումերի չեղարկման մասին:

Հրամանագրով ընդլայնվում է Թուրքիայի քաղաքացիների շրջանը, որոնք բացառվում են պատժամիջոցների ցանկից: Այժմ Թուրքիայի քաղաքացիների թվին, որոնց համար բացառություն է արված ՌԴ ուղևորությունների ժամանակ, դասվում են վավերական հատուկ անձնագրերի այն տերերը, որոնք կարճատև գործուղումների են ուղարկվել ՌԴ, այդ թվում՝ Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ:


© armedia.am