Ֆրանսիան հետ է կանչել Իտալիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում:
«Ֆրանսիային և Իտալիային միավորում է ընդհանուր պատմությունը, նրանք մեկ ճակատագիր ունեն: Նրանք միասին կառուցել են Եվրոպան և աշխատել հանուն խաղաղության», - նշվում է կոմյունիկեում, որտեղ ընդգծվում է նաև, որ «Ֆրանսիան խորապես կապված է այդ բարեկամական հարաբերություններին, որոնք սնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անթույլատրելի սադրանքն էր անվանել Իտալիայի փոխվարչապետի հանդիպումը Ֆրանսիայում ամիսներ շարունակ բաղոքի ակցիաներ անցկացնող դեղին բաճկոնների առաջնորդներից մեկի հետ, որից հետո նա Twitter-ում լուսանկար էր հրապարակել և ստորագրել այն հետևյալ կերպ` «Փոփոխությունների քամին հատում է Ալպերը»: