Թաիլանդի ընդդիմադիր կուսակցությունը` Թհայի Ռաքսա Չաաթն, առաջադրել է թագավորի քրոջը` 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային` որպես վարչապետի թեկնածու, հաղորդում է Associated Press- ը:
Նշվում է, որ այս որոշումն արմատապես փոխում է Թաիլանդում հաստատված ավանդույթը, որի համաձայն՝ թագավորական պալատի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն չեն ունենում քաղաքական գործերին: Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի մարտի 24-ին: Գործակալության հաղորդագրության մեջ նշված է, որ «Թաի Ռաքսա Չաաթ» կուսակցությունը, որի թեկնածուն Մահա Վաչիրալոնգքոռն թագավորի ավագ քույրն Է, լոյալ է երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի նկատմամբ: Այսպիսով, ինչպես սպասվում է, ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի պոպուլիստների, որոնք պաշտպանում են Չինավաթին, և թագավորության զինվորական ընտրախավի միջև:
Մինչդեռ, նախկին զինծառայող Փրայութ Չան Օչան, որը գլխավորել է զինվորական հեղաշրջումը, իր կողմից հայտնել Է, որ նույնպես իր թեկնածությունը կառաջադրի Թաիլանդի վարչապետի պաշտոնի համար: