Թբիլիսիում ադրբեջանցիները բողոքում են Միխայիլ Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման համար

15:43     8 փետրվարի, 2019

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով ապամոնտաժել Ախալքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրված Արցախյան հերոսամարտի մասնակից Միխայիլ Ավագյանի հուշարձանը:

Ակցիային մասնակցում են նաև վրացիներ, ովքեր կարծում են, որ Ավագյանը կռվել է Աբխազիայում: Վրացի մասնակիցների խոսքով` հուշարձանի տեղադրումը սադրանք է, քանի որ համաձայնեցված չի եղել կենտրոնական իշխանությունների հետ:

Բողոքի ակցիային մասնակցում է նաև Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:


© armedia.am