Հայտնի ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, այցելել է Եղեգիս գյուղում գտնվող հրեական և ադրբեջանական գերեզմանոց:
«Հայաստանի հրեական համայնքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ Անդրկովկասի պատմության հիմնական գաղտնիքներից մեկն է: Այսօր Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ բնակչության ավելի քան 99% -ը հայեր են: Ենթադրվում է, որ հրեաները հրավիրվել են այդ երկիր Հայոց թագավոր Տիգրանի կողմից: Մեկ այլ վարկածի համաձայն` հրեաները այստեղ են ժամանել դեռևս Տիգրանի ժամանակներից շատ առաջ: Այդպես է եղել, թե ոչ, բայց այսօր երկրի հարավում գտնվող Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում պահպանվել է միայն մեկ հին հրեական գերեզմանատուն: Այն այդքան էլ հեշտ չէ գտնելը. գերեզմանատունը գտնվում է գյուղի ծայրամասում`գետի մյուս ափին, որտեղ կամուրջը հրեական գերեզմանոցը բաժանում է ... ադրբեջանականից»,- իր բլոգում գրում է Լապշինը:
Բլոգերը ընդգծում է նաև, որ խորհրդային տարիներին այստեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո ադրբեջանցիները հեռացել են Հայաստանից, ինչպես և հայերը՝ Ադրբեջանից:
«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ այն փաստով, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմանատանը: Չկա ոչ մի քանդված գերեզման, որևէ գրաֆիտի կամ վանդալիզմի նշան», - նշում է Լապշինը: