Ռուսաստանը Վենեսուելայի հարցով սեփական բանաձևը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

12:10     10 փետրվարի, 2019

Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Վենեսուելայի հարցով սեփական բանաձևը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի, որը ենթադրում է Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունների կազմակերպում: Այս մասին հայտնում է TACC-ը:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմի առաջարկած բանաձևը ենթադրում է 2018 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և միջազգային դիտորդների մասնակցությամբ նոր ընտրությունների կազմակերպում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ և՛ ռուսական, և՛ ամերիկյան բանաձևերն առայժմ ուսումնասիրվում են փորձագետների կողմից և դեռ չեն ներկայացվել Անվտանգության Խորհրդին:


© armedia.am