Պենտագոնը Սիրիայից դուրս է բերում ռազմական տեխնիկան

11:15     11 փետրվարի, 2019

ԱՄՆ-ն առաջիկայում կսկսի Սիրիայից իր ավելի քան երկու հազար զինծառայողների դուրսբերումը։ Դա հաստատել է  ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոթելը։

«Խոսքը, հավանաբար, շաբաթների մասին է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «ամեն ինչ կախված կլինի Սիրիայում օպերատիվ իրավիճակից»։

Նրա խոսքով՝ «զինվորներին դուրս բերելն ավելի հեշտ է, քան սարքավորումները», ընդ որում, տվյալ պահին տարածաշրջան տեղափոխված լրացուցիչ ուժերի աջակցությամբ լուծվում է հենց վերջին խնդիրը:

Փետրվարի 9-ից քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությամբ, գրոհում են «Իսլամական պետության»` Դեր Զոր նահանգում գտնվող վերջին հենակետը։


© armedia.am