ԱՄՆ-ն առաջիկայում կսկսի Սիրիայից իր ավելի քան երկու հազար զինծառայողների դուրսբերումը։ Դա հաստատել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոթելը։
«Խոսքը, հավանաբար, շաբաթների մասին է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «ամեն ինչ կախված կլինի Սիրիայում օպերատիվ իրավիճակից»։
Նրա խոսքով՝ «զինվորներին դուրս բերելն ավելի հեշտ է, քան սարքավորումները», ընդ որում, տվյալ պահին տարածաշրջան տեղափոխված լրացուցիչ ուժերի աջակցությամբ լուծվում է հենց վերջին խնդիրը:
Փետրվարի 9-ից քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությամբ, գրոհում են «Իսլամական պետության»` Դեր Զոր նահանգում գտնվող վերջին հենակետը։