Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր ջրատարածք ներխուժելու մեջ

11:38     11 փետրվարի, 2019

Ճապոնիայի իշխանությունները վարչապետի գրասենյակին առընթեր ճգնաժային շտաբ են ստեղծվել այն կապակցությամբ, որ փետրվարի 11-ին չինական նավերը ներխուժել են Ճապոնիայի տարածքային ջրեր, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի չորս պահականավեր մոտեցել են Ճապոնիայի սահմաններին, և դրանցից մեկը Սենկակու կղզիների շրջանում ներխուժել է Ճապոնիայի տարածքային ջրեր:

Ենթադրվում է, որ ճգնաժամային շտաբը տեղեկատվություն կհավաքի այդ միջադեպի մասին:

Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու (Դյաոյույդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև:


© armedia.am