ՄԱԿ-ը գնահատել է ԻՊ-ի ֆինանսական պահուստները

16:16     12 փետրվարի, 2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, տարբեր աղբյուրների համաձայն, ունի ֆինանսական պահուստներ 50-300 միլիոն դոլարի չափով: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Վլադիմիր Վորոնկովը:

Նա նաև նշել է, որ այսօր Սիրիայում հաշվվում է խմբավորման 14-18 հազար զինյալ, որոնցից մոտ 3 հազարը օտարերկրյա քաղաքացի է:

Վորոնկովի խոսքերով` ներկայում խմբավորումը վերածվում է գաղտնի ցանցի, որը գործում է տեղական մակարդակում, սակայն կենտրոնական ղեկավարությունը շարունակում է պահել իր ազդեցությունը:


© armedia.am