Էրդողանին քննադատած քաղաքացուն պատժել են՝ ստիպելով նրան 24 գիրք կարդալ նախագահի մասին

17:22     12 փետրվարի, 2019

Թուրքիայում 75-ամյա քաղաքացուն «պատժել» են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար՝ ստիպելով նրան Էրդողանի մասին 24 գիրք կարդալ ու ներկայացնել դրանց սեղմագիրը: 

Ինչպես հայտնում է «Turkish Minute»-ը` ըստ մեղադրանքի,  Ստամբուլի բնակիչ Ալի Շահինը տեղի սրճարաններից մեկում զրույցի ժամանակ քննադատական արտահայտություններ է հնչեցրել  Էրդողանի հասցեին: Դրանից որոշ ժամանակ անց սրճարան են մտել ոստիկաններն ու տարել 75-ամյա քաղաքացուն հարցաքննության:

Քաղաքացին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` նշելով, որ ինքը նախագահին չի վիրավորել:




© armedia.am