ԱՄՆ-ի պետպարտքը գերազանցել է 22 տրիլիոն դոլարը

13:57     13 փետրվարի, 2019

ԱՄՆ-ի պետական պարտքը պատմական ռեկորդ է սահմանել` հասնելով 22.012 տրլն դոլարի: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

Ներկայացված տվյալների համաձայն` 2019 թվականի փետրվարից այդ ցուցանիշն աճել է ավելի քան 90 մլրդ դոլարով:

Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում երկրի պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։


© armedia.am