Մակեդոնիան սկսել է պետական կառույցների անվանափոխության գործընթացը

13:04     13 փետրվարի, 2019

Մակեդոնիայի կառավարությունը սկսել է պետական կառույցների անվանափոխության գործընթացը: Առաջինը փոփոխության է ենթարկվել երկրի պաշտոնական կայքը` նշելով «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փոփոխությունները տեղի են ունեցել երեքշաբթի` Սկոպյեի և Աթենքի միջև համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ: Վերջինիս համաձայն` Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվել և դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն վերբալ նոտա էր հղել Մակեդոնիայի ԱԳՆ` տեղեկացնելով Սկոպյեին երկու երկրների միջև կնքված համաձայնագրով ստանձնած պարտականությունների կատարման մասին:


© armedia.am