Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

14:27     13 փետրվարի, 2019

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:


© armedia.am