Իսրայելը շուտով կդառնա ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու անդամ

11:42     14 փետրվարի, 2019

Իսրայելը շուտով կմտնի ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի, փոխանցում է RBC-ն։ Տնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, բանակցությունները, որոնք շարունակվում էին անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առևտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առևտրի զարգացում, սանիտարական և համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։

Սրան զուգահեռ՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ծրագրում ստորագրել նաեւ Իրանը։ The Times of Israel-ը հայտնում է, որ խոսքը միմյանց հետ կապ չունեցող պայմանագրերի մասին է։ Այսինքն, ԵԱՏՄ անդամ երկրների հետ ազատ առևտուրը չի նշանակում, որ Իսրայելը ստիպված է համաձայնել Իրանի հետ ազատ առևտրի իրականացմանը։

Միաժամանակ, Իսրայելի վարչապետի գրասենյակում լրագրողներին հայտնել են, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։


© armedia.am