ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ ռազմական մասնակցությունը Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիայում՝ Եմենի հակամարտության հարցում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Hill-ին։
Բանաձևի օգտին քվեարկել է 248, դեմ՝ 177 օրենսդիր։
Սպասվում է, որ այժմ ամերիկյան սենատը նույնպես հավանության կարժանացնի այս փաստաթուղթը, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիր ստորագրելու համար։