Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում Է տեղի ունեցել

12:40     15 փետրվարի, 2019

Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետևանքով ծանր վերքեր Է ստացել մեկ մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին, փետրվարի 15-ին հայտնել Է France Info պորտալը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երևանի ժամանակով ժամը 11:00-ին) Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում: Հարձակվողը փախել Է պատահարի վայրից:

Նշվում Է, որ տուժածի կյանքին վտանգ է սպառնում: Նա ծանր այրվածքներ Է ստացել դեմքի ու ձեռքերի շրջանում: Տեղի ունեցածի մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են:


© armedia.am