Թուրքիան կոչ է արել Ավստրիային «ուղղել սխալը» և չարգելել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը

14:31     15 փետրվարի, 2019

Թուրքիայում դժգոհ են «գորշ գայլեր» ժեստը արգելելու Ավստրիայի որոշումից: 

Մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը համարել է «աղմկահարույց»՝ հաշվի առնելով այն, որ «Թուրքիայի քաղաքական օրինական կուսակցության խորհրդանիշը նույն ցուցակում է, ինչ որ «Քրդական աշխատավորական կուսակցության» խորհրդանիշը», հայտնում է Ahval-ը: 

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ավստրիային կոչ է արել «ուղղել այդ սխալը»՝ հայտարարելով, որ այն խորը վիրավորանք է հասցնում Թուրքիայի և Ավստրիայի հարաբերություններին։

Նշենք, որ «գորշ գայլեր»-ը թուրք ազգայնականների ողջույնի ժեստն է։

 


© armedia.am