Փարիզում ռումբի վնասազերծման աշխատանքների պատճառով 1600 մարդ է տարհանվել

17:33     17 փետրվարի, 2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծման աշխատանքների պատճառով  տարհանվել է 1600 մարդ: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Հայտնի է, որ զանգվածային տարհանումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Փարիզի Պորտ դե լա Շապել շրջանում:

Քաղաքապետն ընդգծել է, որ միջադեպի հետ կապված այդտեղ են ժամանել մունիցիպալ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


© armedia.am