ԱՄՆ-ում հայերը Ադրբեջանի դեսպանատան մոտ արդարություն են պահանջել Սումգայիթում, Կիրովաբադում իրագործված կոտորածների համար

19:45     18 փետրվարի, 2019

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով 1988-1992 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարագայում իրագործված կոտորածների համար:

«Մենք միավորում ենք աշխարհի տարբեր համայնքները` հիշատակելու Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայ բնակչության դեմ կոտորածը և կանգնում ենք անկախ Արցախի ժողովրդի կողքին իրենց` խաղաղության ձգտման հարցում»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը` այս տարի ցույցը նվիրված է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին:  


© armedia.am