Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:03     18 փետրվարի, 2019

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնում, հաղորդում է Panorama.am-ը։

Ապա սադրիչը դուրս է գալիս եկեղեցուց  ու բակում տրորում, այրում Հայաստանի պետական դրոշը։

Տեսանյութը լայն տարածում է  գտել հատկապես հայ օգտարերերի շրջանում։ Նրանք կոչ են անում  Վրաստանի իշխանություններին պատժել ադրբեջանցուն։

«Հիմա կտեսնենք, թե Վրաստանը որքանով է զարգացած եվրոպական երկիր և ինչպես են նրանք արձագանքում  ադրբեջանցու կողմից ատելության սերմանելուն»,-գրել է տեսանյութը հրապարակած օգտարերեից Էռնա Ասլանյանը։


© armedia.am