Սփյուռքը պետք Է ներկայացուցիչ ունենա խորհրդարանում. Սալոմե Զուրաբիշվիլի

10:42     19 փետրվարի, 2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սփյուռքի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել մի շարք կարևոր նախաձեռնություններով: Նախագահի կարծիքով՝ նկատի առնելով Վրաստանի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների բազմաքանակությունը՝ վրացական սփյուռքն անպայման պետք է ներկայացուցիչ ունենա Վրաստանի խորհրդարանում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Մենք իրավասու մարմինների հետ կսկսենք աշատանքն օրենսդրական փոփոխությունների նախագծի վրա, ինչը կապահովի խորհրդարանում Վրաստանի այն քաղաքացիների ընտրությունն, ովքեր ապրում են արտասահմանում: Նման պրակտիկա գոյություն ունի Եվրոպայի երկրներում: Դա միակ հնարավորությունն է, որպեսզի ընտրված խորհրդարանականները լինեն ձեր շահերի պաշտպանները: Ոչ ոք այնպես չի հասկանա ձեր խոսքը, շահերն ու խնդիրները, ինչպես ձեզնից մեկը, ով կլինի ձեր ներկայացուցիչը խորհրդարանում: Ես հուսով եմ, որ կկարողանամ այս հարցի վերաբերյալ համոզել խորհրդարանի՝ իմ գործընկերներին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: 


© armedia.am