ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ 5 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Վիեննա

13:09     19 փետրվարի, 2019

«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» հրավերին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 20-28-ը ներառյալ Լոս Անջելես (ԱՄՆ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 20-23-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը և Անի Սամսոնյանը: 


© armedia.am