RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram իր ալիքում պատմել է ադրբեջանական ծագմամբ ռուս լրագրող Իռադա Զեյնալովայի հետ հարաբերությունների մասին:
«Իռադան իմ ընկերուհին է: Երբ Մոսկվա եկա և ապրելու տեղ չունեի, նա ինձ ապաստան տվեց: Նյուսռումում մեզ անվանում էին հայ-ադրբեջանական հակամարտություն», - գրել է Սիմոնյանը:
Նա նաև նշել է, որ Զեյնալովան ավանդույթ ունի «ամուսնանալ ռազմական թղթակիցների հետ» և կիսվել է Զեյնալովայի նոր ամուսնու` «Առաջին ալիքի» ռազմական թղթակից Ալեքսանդր Եվստիգնեևի Telegram-ալիքի հղումով: