Մահացել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը

15:51     19 փետրվարի, 2019

85 տարեկան հասակում վախճանվել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն և մոդելյեր Կառլ Լագերֆելդը, հայտնում է Le Figaro-ն:

Նշվում է, որ մոդելյերը իրեն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վատ էր զգում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդվում:

Հունվարի վերջին Լագերֆելդը 1983 թվականից ի վեր առաջին անգամ բաց է թողել նոր հավաքածուի ցուցադրության եզրափակիչ դեֆիլեն:

 


© armedia.am