Ստեփանակերտում տեղի կունենա նկարիչ Մհեր Շահինյանի ստեղծագործությունների ​​ցուցահանդեսը

16:32     19 փետրվարի, 2019

Ստեփանակերտում փետրվարի 20-ից մարտի 10-ն տեղի կունենա ​​հայ ինքնուս նկարիչ Մհեր Շահինյանի ստեղծագործությունների անհատական ​​ցուցահանդեսը, ով գեղանկարչի իր շնորհքը բացահայտել է արդեն բավականին հասուն տարիքում։

Ինչպես նկարիչը հենց ինքն է  ասում է, մինչև 40 տարեկանը նա մակերեսային պատկերացում ուներ պատկերավոր արվեստի մասին և ընդհանրապես չէր մտածում, որ երբևէ իր մեջ կարթնանա նկարչի տաղանդը։

Մհեր Շահինյանն իր ստեղծագործություններն անում է կուբաֆուտուրիզմի ոճով: Այս ուղղությունը թույլ է տալիս ստեղծել դինամիկ պատկերներ, որոնք ժամանակի և տարածության մեջ զարգացում են ունենում:

Մինչև մարտի 10-ը Ստեփանակերտը և Ղարաբաղի մայրաքաղաքի հյուրերը կարող են ակնդրել նկարչի վրձնին պատկանող 42 նկարները  և 3 քանդակները,: Ինչպես գրում է Культура-ն, նկարչի գործերը ստեղծվում են «Աստծո կամոք» և դիմում են են հոգուն:


© armedia.am