Հալեպում ԻՊ կողմից պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը

12:45     20 փետրվարի, 2019

Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունը կկատարվի մարտ-ապրիլ ամիսներին, հայտնում է РИА Новости-ն:

Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետության» գրոհայինների կողմից 2015 թվականի ապրիլին:

«Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Միջանցքը լիովին ավերված էր, ստիպված էինք նորը կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը: Դա ամենադժվարն էր: Շինության մոտ70 տոկոսն ավերակ էր», - ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:

Եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով: Սրբավայրի վերականգնման գործում իրենց ներդրումն է ունեցել առնվազն 150 հազար մարդ:


© armedia.am