Մեյը հայտարարել է Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում առաջընթացի մասին

10:36     21 փետրվարի, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ իրեն հաջողվել է առաջընթացի հասնել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններում:

«Մենք պայմանավորվեցինք, որ լուծում գտնելու շուրջ աշխատանքը կշարունակվի տեմպով, ժամանակը մեծ կարևորություն ունի, և մեր շահերից է բխում, որ երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, նա դա անի կանոնակարգված: Այսպիսով, մենք առաջընթացի հասանք»,- ասել է Մեյը բանակցությունների արդյունքում:

Յունկերը և Մեյը հանդիպել են փետրվարի 20-ի երեկոյան՝ ամփոփելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու ապահովմանն ուղղված իրենց համատեղ ջանքերի արդյունքները փետրվարի 7-ին մեկնարկած գործընթացին համապատասխան:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլանին (բեքստոպ):


© armedia.am